00:00:00

Ճապոնիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

00:49, 09 հունվար 2019 Աշխարհ

Ճապոնիայի հարավարևմտյան շրջանում՝ Տանեգասիմա կղզու մոտ, 6.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես փոխանցում է Коммерсантъ-ը՝ հղում անելով երկրի Գլխավոր օդերևութաբանական վարչությանը, երկրաշարժի օջախը գտնվել է 30 կմ խորությամբ: Իսկ էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսի տարածքում՝ կղզու հարևանությամբ: Վարչությունը նախազգուշացնում է օվկիանոսի հնարավոր ալեկոծության մասին. ցունամիի վտանգ, սակայն, չկա: Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություն չի ստացվել: Աղբյուրի հաղորդմամբ՝ շրջանի բնակիչները կարող էին հստակորեն զգալ ցնցումները: Ճապոնիան հանդիսանում է երկրաշարժերի և ցունամիների առավել ենթակա երկրներից մեկն աշխարհում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր