00:00:00

ԿԺԴՀ-ի առաջնորդը Սի Ցզինպինի հրավերով ժամանել Է Չինաստան

14:14, 08 հունվար 2019 Աշխարհ

ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ունը ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հրավերով հունվարի 7-ին այցով ժամանել Է Չինաստան: Այդ մասին հունվարի 8-ին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով Չինաստանի կոմկուսի կենտրոնական կոմիտեի միջազգային բաժնին: Նրա տեղեկատվության համաձայն՝ ԿԺԴՀ-ի առաջնորդի այցը կշարունակվի մինչեւ հունվարի 10-ը: Իր հերթին Kyodo գործակալությունը նշում Է, որ այդ այցի ընթացքում սպասվում Է Կիմ Չեն Ունի եւ Սի Ցզինպինի անձնական հանդիպումը: Չինաստան ԿԺԴՀ-ի ղեկավարի՝ անցյալ տարվա գարնանից ի վեր արդեն չորրորդ ուղեւորության հաստատումը, ինչպես հարտնել Է Yonhap գործակալությունը, հայտնվել Է այն մասին հաղորդագրությունից հետո, որ Հյուսիսային Կորեայի բարձրաստիճան պաշտոնյային փոխադրող գնացքը հունվարի 7-ին հատել Է Չինաստանի հետ սահմանը: Ինչպես հունվարի 8-ին հայտնել ժողովրդական հանրապետության կենտրոնական թերթը՝ Nodong Sinmun-ը, Կիմ Չեն Ունին Չինաստան ուղեւորության ընթացքում ուղեկցում են Կորեայի աշխատանքային կուսակցության Միասնական ճակատի բաժնի վարիչ Կիմ Յոն Չհոլը, որը բանակցություններ Է վարում ԱՄՆ-ի հետ, ինչպես նաեւ արտաքին գործերի նախարար Լի Յոն Հոն, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր