00:00:00

Վրաստանում H1N1 գրիպից տասներորդ մարդն է մահացել

03:10, 08 հունվար 2019 Աշխարհ

Թբիլիսիի Սուրբ Ղազար հիվանդանոցում «խոզի գրիպի» հետևանքով 41-ամյա կին է մահացել՝ տեղեկացնում է Rustavi2 հեռուստաընկերությունը։ Վրաստանում «խոզի գրիպի» (H1N1) բռնկման պատճառով շտապօգնության հինգ հաստատություններ երկուշաբթի օրվանից անցնում են շուրջօրյա աշխատանքային ռեժիմի։ Վրաստանի առողջապահության նախարարությունը բնակիչներին հորդորում է գրիպի առաջին իսկ նշանների դեպքում անմիջապես դիմել բժշկի։ Վերջին տվյալներով՝ լաբորատոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Վրաստանում «խոզի գրիպով» վարակի 158 դեպք է գրանցվել։ Մասնագետները վիրուսի բռնկման երկրորդ ալիք են կանխատեսում փետրվարին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր