00:00:00

Համաշխարհային բանկի նախագահը հրաժարական է տվել

02:31, 08 հունվար 2019 Աշխարհ

Համաշխարհային բանկի խմբի նախագահ Ջիմ Յոմ Կիմը փետրվարի 1-ից հրաժարական է տալիս, ՀԲ ղեկավարի պարտականությունները կկատարի  գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիեւնան, նշված է բանկի մամուլի հաղորդագրությունում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ Կիմը հեռանում է պաշտանավարման ժամկետի ավարտից շուտ (այն լրանալու էր 2022 թվականին)։ Նա ՀԲ նախագահ է եղել 6 տարուց ավելի։ Որպես հրաժարականի պաշտոնական պատճառ է նշվում բանկիրի ցանկությունը վերադառնալ մասնավոր ոլորտում աշխատելու։ Իր ձեռքբերումների շարքում Կիմը նշել է ՀԲ խմբի բաղկացուցիչ մաս կազմող Վերակառուցման եւ  զարգացման միջազգային բանկի, ինչպես նաեւ Միջազգային ֆինանսական կորպորացիայի կանոնադրական կապիտալի բարձրացումը 13 մլրդ դոլարով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր