00:00:00

Բռնակոթ գյուղում 51-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. ՔԿ

16:24, 07 հունվար 2019

ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 51 ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ: Այս մասին հայտնում են ՔԿ-ից: Նախնական տվյալներով՝ 2019թ. հունվարի 6-ին՝ ժամը 17:50-ին, «Սիսիանի բժշկական կենտրոն » ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել ոստիկանության Սիսիանի բաժին, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Բռնակոթ բնակավայրում տեղի է ունեցել սպանություն: Նախնական քննությամբ ՝ 2019 թվականի հունվարի 6-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Բռնակոթ բնակավայրի թիվ 12 փողոցի տներից մեկում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ՝ 1997 թվականին ծնված բնակիչը՝ խոհանոցային դանակը մոտեցրել է հոր՝ Սյունիքի մարզի 1967 թվականին ծնված բնակչի պարանոցին և վնասել այն: Այնուհետև վառարանին դրված աղյուսով երկու անգամ հարվածել է 51-ամյա տղամարդուն, որից հետո՝ մեկ այլ խոհանոցային դանակով դիտավորությամբ չորս անգամ հարվածել է հոր կրծքավանդակի շրջանին՝ նրան զրկելով կյանքից: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում 2019թ. հունվարի 6-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նույն օրը՝ ժամը 23.20-ին, 22 ամյա երիտասարդը սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է: Կատարվել է դեպքի վայրի և դիակի զննություններ: Դեպքի վայրից վերցվել և առգրավվել է հանցագործության գործիք դանակները: Նշանակվել է դատաբժշկական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր