00:00:00

Ավստրիայում ՀՀ դեսպանը հանձնել է հավատարմագրերը

14:33, 07 հունվար 2019

Հունվարի 4-ին Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Պապիկյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Ավստրիայի Հանրապետության Եվրոպայի, ինտեգրման և արտաքին գործերի դաշնային նախարարության արարողակարգային ծառայության ղեկավար Էննո Դրոֆենիկին։ Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում Էննո Դրոֆենիկը շնորհավորեց Արմեն Պապիկյանին Ավստրիայում Հայաստանի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` մաղթելով արդյունավետ և բեղմնավոր աշխատանք: Հանդիպման ընթացքում զրուցակիցները համառոտ մտքեր փոխանակեցին հայ-ավստրիական հարաբերությունների հետագա ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ՝ կարևորելով նաև համագործակցության զարգացումը երկկողմ և բազմակողմ ձևաչափերում, այդ թվում՝ նաև բարձրաստիճան փոխայցելությունները: Դեսպան Պապիկյանը վստահություն հայտնեց, որ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերում երկուստեք առկա ներուժի վերհանումը լավագույն հնարավորությունն է խթանելու երկու բարեկամ երկրների միջև համագործակցությունն ամենատարբեր բնագավառներում։ Այդ համատեքստում դեսպան Պապիկյանը բարձր գնահատեց նաև ավստրիական կառավարության շարունակական աջակցությունը Հայաստանի զարգացման ծրագրերին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր