00:00:00

Կարագանդայի դեպքերի ադրբեջանցի կասկածյալների անունները փոխվել են հայերի անուններով. БАСЕ (տեսանյութ)

15:28, 07 հունվար 2019 Աշխարհ

Ղազախստանի Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանի մոտ տեղի ունեցած դանակահարության աղմկահարույց դեպքին անդրադարձել է Ղազախական БАСЕ հեռուստաալիքը՝ հայտնելով ուշագրավ մանրամասներ ու սենսացիոն բացահայտում անելով: Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Ամանորի գիշերը ծեծկռտուքից ու դանակահարելով երիտասարդին սպանելուց հետո քրեական գործում շրջանառվել են ադրբեջանցիների անուններ, սակայն հաջորդ օրը դրանք փոխարինվել են հայկական անուն-ազգանուններով։ Դրա մասին է վկայում նաև համապատասխան ֆոտոփաստը։ Աղմկոտ դանակահարության գործով 3 տղամարդ է կալանավորվել: Կարագանդայի շրջանային դատարանի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Սոխակ Մալխասյանի, Թորգոմ Մալխասյանի և Կաիր Նադիրբեկովի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, եւս մեկ երիտասարդ՝ կասկածյալ Նարեկ Գուրուրյանը հետախուզման մեջ է, նրան եւս սպասվում է կալանավորում: Մանրամասները՝ ղազախական հեռուստաալիքի տեսանյութում. https://www.youtube.com/watch?v=qrD_3s6o5jI

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր