00:00:00

Այսօր Մեռելոց է

10:06, 07 հունվար 2019

Հունվարի 7-ը Հայ Առաքելական եկեղեցում հանգուցյալների հիշատակության օր է` Մեռելոց։ Այն ոչ աշխատանքային օր է։ Նախօրեին՝ հունվարի 6-ին, Հայ Առաքելական եկեղեցին նշեց Հիսուս Քրիստոսի Աստվածահայտնության եւ Սուրբ ծննդյան տոնը: Բոլոր եկեղեցիներում տոնական պատարագ է մատուցվել` ի նշան Սուրբ Հայտնության, կատարվել է նաեւ Ջրօրհնեքի կարգ: Մարդիկ եկեղեցիներից վառված մոմեր են տարել եւ նշել Սուրբ Ծնունդը: Իսկ այսօր Սուրբ Պատարագից հետո բոլոր եկեղեցիներում հոգեհանգստյան արարողություն կկատարվի, այնուհետեւ մարդիկ կայցելեն հարազատների շիրիմներին: Սուրբ Ծննդյան տոնի արարողություններն ավարտվում են հունվարի 13-ին` Տիրոջ անվանակոչությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր