00:00:00

Արայիկ Հարությունյանը կոչ է անում դպրոցի տնօրեններին, տնտեսվարներին, տեխնիկական աշխատակիցներին նախապատրաստվել ուսումնական գործընթացի մեկնարկին

16:13, 06 հունվար 2019

Դպրոցների հարգելի տնօրեններ, տնտեսվարներ, տեխնիկական աշխատակիցներ, քանի որ հունվարի ութին մեկնարկում է ուսումնական գործընթացը, անհրաժեշտ է, որ առնվազն վաղվանից սկսվի դպրոցների շենքերի նորմալ ջեռուցումը՝ հաջորդ օրվանից նորմալ դասապրոցեսն ապահովելու համար: Թեպետ այսօր տեղեկացա, որ արդեն կան դպրոցներ, որոնք սկսել են անհրաժեշտ ջերմաստիճանի բերել դասասենյակները: Մեր երեխաների առողջությունը պետք է լինի առաջին տեղում: Շնորհակալություն համագործակցության համար: Նաև մարզերի և համայնքների ղեկավարներին խնդրում եմ ուշադրության տակ պահել այս հարցը և վաղը ստուգել դպրոցները, թեպետ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նույնպես այս հարցը պահում է ուշադրության կենտրոնում: Երեկ և այսօր զրուցել եմ նրա հետ մարզային ենթակայության դպրոցներում ջեռուցման ապահովման հարցի վերաբերյալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր