00:00:00

Ինչ են մատուցում Սուրբ ծննդյան սեղանին՝ աշխարհի տարբեր երկրներում

02:56, 06 հունվար 2019 Աշխարհ

Սուրբ ծնունդին աշխարհի տարբեր երկրներում տարբեր տեսակի ուտեստներ են պատրաստվում։ Ահա թե ինչ է ընդունված մատուցել Սուրբ ծնունդին՝ տարբեր երկրներում։ Չեխիայում նախքան Սուրբ ծնունդը պահք են պահում։ Իսկ ահա Սուրբ ծննդյան սեղանին պարտադիր մատուցում են ծածան ձուկ, որի հետ տարբեր ավանդույթներ կան կապված։ Չեխերն իրենց դրամապանակի մեջ Սուրբ ծննդյան ծածանի թեփուկներից են դնում, որպեսզի տարին բարգավաճ լինի։ Չեխիայում սովորույթ կա նաեւ, երբ Սուրբ ծնունդին ծածան են առնում, նրան պահում ջրի մեջ, իսկ տոնից հետո ողջ բաց թողնում որեւէ գետի մեջ։ Գերմանիայում Սուրբ ծննդյան սեղանին մատուցում են բանջարեղենային ապուր, խաշած ձուկ, խորոված խնձոր, թեյ՝ կոճապղպեղից բլիթի հետ։ Լեհաստանում Սուրբ ծննդյան սեղանին պարտադիր մեկ ավել ափսե են դնում, գուցե անսպասելի հյուր գա։ Սեղանին 12 ուտեստ են մատուցում, որոնց մեջ բացակայում են միսն ու ալկոհոլը։ Ֆինլանդիայում Սուրբ ծնունդը համարվում է ընտանեկան տոն, որի ժամանակ բարեկամները հավաքվում են մի սեղանի շուրջ։ Մինչեւ ուտելուն անցնելը՝ ֆինները պարտադիր լողանում են։ Իսկ սեղանին դնում են վինեգրեդ աղցան, եփած գազար ու գլինտվեյն՝ գինի՝ մրգերով ու քաղցրեղենով։ Դանիայում ընդունված է Սուրբ ծննդյան սեղանին մի մոմ վառել՝ ճանապարհորդների համար։ Սեղանին մատուցում են ձուկ, բադ, հնդկահավ, բրնձի փլավ։ Դանիացիները մի ափսե լիքը ուտելիք են դնում առանձին՝ տան էլֆի համար։ Իտալիայում ընդունված է Սուրբ ծնունդի սեղանը զարդարել կարմիր ու սպիտակ սպասքով։ Սեղանին դնում են լազանյա, հնդկահավ, մսային ասորտի, պոպոք, Սուրբ ծննդյան թխվածքներ։ Միակ բանը, որ արգելված է դնել Սուրբ ծնունդի սեղանին Իտալիայում, խնձորն է, այն համարվում է առաջին մեղքի սիմվոլը։ Ավտրիայում ավանդական Սուրբ ծննդյան ուտեստը կոճապղպեղի հացն է։ Բացի այդ, մատուցում են ծածան՝ գարեջրի սոուսով, պանրե բլիթներ, ինչպես նաեւ թխվածքների լայն տեսականի։ Մեծ Բրիտանիայում Սուրբ ծնունդը սկսում են նշել դեռ ցերեկվանից։ Իսկ սեղանին մատուցում են հնդկահավ, խոզի բուդ, տապակած կարտոֆիլ, մուրաբա, պուդինգ։ Ֆրանսիայում Սուրբ ծնունդը սկսում են տոնել դրա նախօրեի երեկոյան։ Ըստ ավանդույթի՝ Սուրբ ծնունդին նախորդող գիշերը պետք է չքնել մինչեւ կեսգիշեր։ Իսկ Սուրբ ծննդյան սեղանին դրանսիացիները մատուցում են բադ, հնդկահավ՝ շագանակներով։ Իբրեւ աղանդեր՝ նրանք մատուցում են Սուրբ ծննդյան ավանդական տորթ՝ Բյուշ-դե-Նոել։ Խմիչքներից մատուցում են շամպայն։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր