00:00:00

Նոր մանրամասներ «Շտապօգնության» մեքենայի վթարից

22:01, 05 հունվար 2019

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան աշխատակազմի ղեկավար  Շուշան Դանիելյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնում է , որ Թբիլիսյան խճուղում վթարի ենթարկված «Շտապօգնության» մեքենայում վարորդից բացի եղել են բժիշկը եւ բուժքույրը։ «Մեքենայում են եղել բժիշկը, բուժքույրը և վարորդը։ Բոլորը տեղափոխվել են Հերացի համալսարանական կլինիկա։ Բժիշկ Սեյրանյան Մուշեղը և բուժքույր Ստեփանյան Անահիտը ներկա պահին գտնվում են ընթացիկ հետազոտության փուլում, իսկ վարորդ Խաչատրյան Լևոնը վիրահատարանում է։ Բժշկի և բուժքրոջ մոտ լուրջ խնդիրներ հայտնաբերված չեն, իսկ վարորդի մոտ ախտորոշվել է ներքին արյունահոսություն: Նախնական հետազոտությունները և վիրահատությունը ավարտելուն պես կտեղեկացնենք»,– գրել է նա։ Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ ժամը 13:00-ի սահմաններում, Թբիլիսյան խճուղում Haise մակնիշի 503 AO 61 համարանիշի շտապօգնության ավտոմեքենայի վարորդը Թբիլիսյան խճուղում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Գազպրոմ Արմենիա» ընկերության բաշխիչ գազախողովակին: Վթարի հետևանքով վարորդն ու երկու բուժաշխատող տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց»,- գրել է Դանիելյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր