00:00:00

Դի Կապրիոյին հարցաքննել են «մալազիական գործով»

21:00, 05 հունվար 2019 Շոուբիզնես

Դերասան Լեոնարդո Դի Կապրիոն հարցաքննվել է կոռուպցիայի գործով, հաղորդում է Hollywoodreporter-ը: Դի Կապրիոն հարցաքննվել է փակ ռեժիմով, այսպես կոչված, «մալազիական գործով», որը վերաբերում է «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմի ֆինանսավորման համար, իբրև թե, փողերի լվացման միջազգային համակարգի կիրառմանը: Լրատվամիջոցների հաղորդումների համաձայն, դերասանը ցուցմունք է տվել Վաշինգթոնում բազմամիլիարդանոց կոռուպցիոն սկանդալում իր ունեցած դերակատարության մասին, որը վերաբերում է նաև նրա Red Granite Pictures պրոդյուսերական ընկերությանը: Դի Կապրիոյի ցուցմունքների բովանդակությունը չի բացահայտվում: Հետաքննությունը վերաբերում է Դի Կապրիոյի հիմնադրամի և մալազիական սխեմայի միջոցով Մալազիայի բարեկեցության անկախ հիմնադրամի միջոցների հափշտակման միջև հավանական կապին: Նշվում է, որ դերասանը հետաքննության կենտրոնական դեմքը չէ, սակայն աստղը համարվում է «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմի ֆինանսավորման համար հիմնադրամի միջոցներն օգտագործելու հավանական դավադրության վկան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր