00:00:00

Ռուսաստանը լրտեսության մեղադրանք է ներկայացրել ԱՄՆ-ի քաղաքացուն

17:30, 05 հունվար 2019 Աշխարհ

Ռուսաստանը լրտեսության մեղադրանք է ներկայացրել ԱՄՆ-ի զինված ուժերի նախկին զինվորական Փոլ Ուելանի նկատմամբ։ Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայությունը հայտարարում է, թե 48-ամյա Ուելանը ձերբակալվել է անցյալ շաբաթ՝ ՝՝լրտեսական գործունեություն ծավալելու պահին, գրում է Ամերիկայի Ձայնը։ Ուելանը Միացյալ Նահանգներում աշխատում է որպես ավտոմասեր մատակարարող ՝՝Բորգ Ուորներ՛՛ ընկերության անվտանգության հարցերով տնօրեն։ Նրա ձերբակալությունը ոմանք համարում են Մարիա Բուտինային ձերբակալելու փաստով պատասխան քայլ։ Վերջինս ԱՄՆ-ի դատարանում, դատախազների հետ համաձայնության արդյունքում, ընդունել է իր դեմ հարուցված մեղադրանքը։ Բուտինային մեղադրում են Միացյալ Նահանգներում ազդեցության ոլորտ ստեղծելու գաղտնի գործունեություն ծավալելու մեջ։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր