00:00:00

Թրամփը դեմոկրատներին սպառնում է երկար ժամանակով դադարեցնել դաշնային մի շարք հաստատությունների աշխատանքը

14:19, 05 հունվար 2019 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է այն բանին, որ դաշնային մի շարք հաստատությունների աշխատանքի՝ բյուջետային ճգնաժամով պայմանավորված մասնակի դադարեցումը («շաթդաուն») կարող է «շատ երկար» տեւել, տեղեկացնում է «Գերմանական ալիքը»։ Դեմոկրատ սենատոր Չաք Շումերի խոսքերով՝ պետության ղեկավարը Սպիտակ տանը դեմոկրատների առաջնորդների հետ հունվարի 4-ին կայացած հանդիպման ժամանակ նշել է, որ նման իրավիճակը կարող է պահպանվել «ամիսներ կամ նույնիսկ տարիներ»։ Միեւնույն ժամանակ, Թրամփը «բյուջեի ճգնաժամի» լուծման շուրջ բանակցությունների հերթական ռաունդը «շատ արդյունավետ» է անվանել։ Իր հերթին, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, դեմոկրատ Նենսի Փելոսին հայտարարել է հանդիպման «երբեմն բանավիճային» բնույթի մասին։ Կողմերը համաձայն են շարունակել բանակցությունները, ընդգծել է Փելոսին։ Սպիտակ տան եւ Կոնգրեսի ներկայացուցիչների նոր հանդիպումը տեղի կունենա հունվարի 5-ին, տեղեկացրել են նախագահի աշխատակազմից։ Նախօրեին Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել դաշնային այն հաստատությունների ֆինանսավորման մասին օրինագծին, որոնք դադարեցրել էին աշխատանքը բյուջեի շուրջ Թրամփի եւ Կոնգրեսի վեճերի պատճառով։ Մասնավորապես, կոնգրեսականները կողմ են եղել մինչեւ 2019թ. փետրվարի 8-ը ֆինանսավորել ներքին անվտանգության նախարարության գործունեությունը։ Այդ ընթացքում Կոնգրեսը մտադիր է փոխզիջում գտնել անլեգալ միգրացիայից Միացյալ Նահանգների հարավային սահմանի պաշտպանության հարցի վերաբերյալ։ Այժմ հարկավոր է, որպեսզի օրինագծերն ստանան Սենատի հավանությունը, որի անդամների կեսից ավելին հանրապետականներ են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր