00:00:00

Չինաստանում երկրաշարժի պատճառով 220 մարդ տարհանվել է

16:56, 04 հունվար 2019 Աշխարհ

Հինգշաբթի առավոտյան Չինաստանի հարավարեւմտյան Սիչուան նահանգում 5.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժն անդրադարձել է  մոտ 2,6 հազար տեղացիների կյանքին, վիրավորվել է միայն մեկ մարդ, վնասվածքներն աննշան են: Իշխանությունները 220 մարդու տարհանել են անվտանգ վայրեր, նշվում է նահանգի կառավարության հաղորդագրությունում,  հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 8.48-ին, քաղաքային Իբին շրջանի Գուն գավառում: Երկրաշարժի օջախը գտնվում է 15 կմ խորության վրա: Տեղական իշխանությունները հաղորդել են, որ հինգշաբթի երեկոյան տվյալներով՝ երկրաշարժը ոչնչացրել է 13 բնակավայրեր, բնական աղետից տուժել է 2,586 մարդ, ընդ որում միայն մեկ տեղական բնակիչ է փոքր-ինչ վնասվածքներ  ստացել, 220 մարդ տեղափոխվել են անվտանգ վայրեր: Նախնական հաշվարկներով անմիջական տնտեսական վնասը կազմել է 19.5 միլիոն յուան (2.8 միլիոն դոլար): Ավերված շրջաններում էլեկտրաէներգիայի մատակարարումը, ջրամատակարարումը, կապը նորմալ է գործում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր