00:00:00

Թրամփն անվանել է ԽՍՀՄ փլուզման պատճառը

00:11, 04 հունվար 2019 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կայացած նիստի ժամանակ հայտարարել է, որ ԽՍՀՄ-ը «սնանկացել է» զորքերը Աֆղանստան ուղարկելու պատճառով: Այս մասին հաղորդել է ТАСС-ը, հղում անելով նիստի ուղիղ հեռարձակմանը: Նախագահը հիշեցրել է, որ ավելի վաղ «Ռուսաստանը Խորհրդային Միություն էր»: Նրա կարծիքով, խորհրդային զորքերի մուտքն Աֆղանստան «ԽՍՀՄ-ը դարձրել է Ռուսաստան», քանի որ ԽՍՀՄ-ը այդ ռազմական արշավի պատճառով «սնանկացել է»: Թրամփը հավելել է, որ ԽՍՀՄ-ն Աֆղանստանում զորքեր է տեղակայել, քանի որ այդ երկրում գործող ահաբեկիչները սպառնում էին Խորհրդային Միությանը: «Դա լարված պայքար էր, և նրանք բառացիորեն սնանկացան, որից հետո ԽՍՀՄ-ը սկսեց կոչվել Ռուսաստան»,- եզրափակել է Թրամփը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր