00:00:00

«Վժժունը հանելու ենք, ընգե՛ր, դրա էլ, Ճվճվի էլ… » ․ Նորատուսցի Ալիկի ու մյուսների գործով հրապարակվեցին հեռախոսազրույցները

02:56, 14 մարտ 2018 Իրավական

1in.am-ը գրում է. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանի տարածքում գտնվող մասնաշենքի ապակեպատ դահլիճում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվեց  2016 թվականի նոյեմբերի 13-ին Չարբախում՝  «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կատարված աղմկոտ սպանությունների գործով դատական քննությունը: Ամբաստանյալի աթոռին երեք ամբաստանյալներ են՝ Պետրոս Իսրայելյանը՝ «Չարբախցի Գեղամ» մականունով, Ալիկ Բանդուրյանը՝ «Նորատուսցի Ալիկ» մականունով, նաև՝ Արմեն Գասպարյանը, ով, ըստ մեղադրանքի, հանդիսանալով «Նորատուսցի Ալիկի» մտերիմը և մշտապես ուղեկցելով նրան, հաստատապես տեղեկացել է «Նորատուսցի Ալիկի» օժանդակությամբ ու դրդչությամբ «Չարբախցի Գեղամի», Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված այլ անձանց կողմից, խմբի կազմում դիտավորությամբ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու մասին, սակայն դրսևորել է հանցավոր անգործություն և նախապատրաստվող ծանր հանցագործության մասին դիտավորությամբ չի հայտնել իրավասու մարմիններին: Արմեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 335 հոդվածի 1-ին մասով: Մյուս երկու ամբաստանյալներին առաջադրված են ծանր մեղադրանքներ: Պետրոս Իսրայելյանը՝ «Չարբախցի Գեղամը», մեղադրվում է խմբի կազմում դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, իսկ Ալիկ Բանդուրյանը՝ «Նորատուսցի Ալիկը», մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի  38-112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելուն դրդելու, օժանդակելու համար, ինչի հետևանքով տուժողը մահացել է: Ըստ մեղադրանքի՝ Նորատուսցի Ալիկը Չարբախցի Գեղամի հետ հեռախոսային խոսակցության ժամանակ «հորդորներ է հնչեցրել» Մուշեղ Մուշեղյանի վերաբերյալ. «Դրան մորթեք, սատկացրեք, մահակներով ոտքերը ջարդեք»: Այսինքն, ըստ մեղադրանքի, դրդել է Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելուն և «հորդորելու, շահագրգռելու եղանակով Պետրոս Իսրայելյանի մոտ Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ հանցավոր ոտնձգություն կատարելու վճռականություն է հարուցել»: Ըստ մեղադրանքի՝ Ալիկ Բանդուրյանը դեպքի օրը՝ 2016 թվականի նոյեմբերի 13-ին, հանցավոր խմբին օժանդակել է՝   ծրագրված հանցագործությունը՝ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործընթացը հեշտացնելու, այն «անխոչընդոտ» իրականացնելու  եղանակով: Պետրոս Իսրայելյանը՝ «Չարբախցի Գեղամը», ըստ մեղադրանքի, նախնական համաձայնության է եկել Գևորգ Ավետիսյանի ու քննությամբ չպարզված անձանց հետ և Ալիկ Բանդուրյանի օժանդակությամբ իրագործել է Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ ծրագրված ոտնձգությունը, սակայն հանդիպել է Մուշեղ Մուշեղյանի զինված դիմադրությանը՝ վերջինս անհրաժեշտ պաշտպանության վիճակում կրակոցներ է արձակել: Մուշեղյանի դիմադրությունը հաղթահարելու, այդ ժամանակ ծագած՝ Մուշեղյանին սպանելու հանցավոր դիտավորությունը ավարտին հասցնելու նպատակով, ըստ մեղադրանքի, Պետրոս Իսրայելյանը խմբի կազմում Մուշեղյանին ուղղակի դիտավորությամբ սպանել է: «Լիա» գեղեցկության սրահում կատարված «ռազբորկայի» արդյունքում 25-ամյա Գևորգ Ավետիսյանը՝ Պետրոս Իսրայելյանի բարեկամը, տեղում մահացել է: 38-ամյա Մուշեղ Մուշեղյանն ու 35-ամյա Արամ Պետրոսյանը վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Մուշեղ Մուշեղյանը մահացել է: Դատական այս նիստում դատարանը շարունակեց իրեղեն ապացույցների հետազոտումը: Նախորդ նիստի ժամանակ չէր հետազոտվել իրեղեն ապացույցների մի կարևոր մասը՝ դեպքի ժամանակ գործադրված ատրճանակը, դանակները, ինչպես նաև պարկուճները, հեռախոսները, լազերային կրիչները: Այդ «կորած» ապացույցները դատարանը, փաստորեն, գտել էր ու այս դատական նիստի ժամանակ հետազոտեց: Հետազոտված իրեղեն ապացույցների մեջ էին «Մակարով» տեսակի ատրճանակը, երկու դանակ, պարկուճներ, հեռախոսներ, լազերային կրիչներ: Դատարանը ունկնդրեց կասկածյալների գաղտնալսված հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները: Խոսակցությունները, որ վարում էին այսօր ամբաստանյալի աթոռին նստած Նորատուսցի Ալիկը՝ Ալիկ Բանդուրյանը, Չարբախցի Գեղամը՝  Պետրոս Իսրայելյանը, Բդոն՝ Արմեն Գասպարյանը և նրանց շրջապատի այլ ներկայացուցիչներ, համեմված էին հայհոյախոսությամբ: Ապեկապատ դահլիճում լսելությունը բավական վատ էր, այնուամենայնիվ, դատարանում հրապարակված հեռախոսազրույցներից որոշ դրվագներ կներկայացվեն ստորև: Հիշեցնենք, որ «Լիա» գեղեցկության սրահի արյունոտ «ռազբորկան» Ճվճվ Արոյի 2 հազար դոլար պարտքի վերադարձի պատճառով էր՝ հիվանդանոցում գտնվող Ճվճվը «աբրաշչատ էր էլէլ» մի քանիսին՝ միաժամանակ, և ստացվել է այն, ինչ ստացվել է՝ «գողականների» համար ինքնասիրության հարց է առաջացել ու մղվել առաջին պլան… Հատված գաղտնալսված հեռախոսազրույցների վերծանումից. Չարբախցի Գեղամի ու Նորատուսցի Ալիկի զրույցը. Գեղամ՝ «Էրեկ էդ ֆուցանին, էդ Ճվճվին զանգում ա Ռուբոն, բա՝ արի տենանք… Մեկ էլ զանգին մեզի ասին՝ էսրանք էթում են էն մոսկուլ կա, էն մոսկուլին աբռաշչատ ըլնեն… Մոսկուլը վարդաշենցի ա, սամբիստ… Մեր Արամիկին ասի՝ հելի գնա զանգի էդ Մուշոյին, ասա՝ արա՛, ուզեցել ես Գեղամին  տենաս, շեշտել ես՝ ինքնասիրության հարց ա, հենց հմի քեզ ենք սպասում… Հմի սրան (Մուշեղին) որդե էլ տենամ, ախպե՛ր, լխկելու եմ, համ քու, համ իմ տեղը, համ սաղի տեղը…»: Նորատուսցի Ալիկ՝ «Եթե գող-բան… նենց ֆուցան-մուցան, զանգում ես, ախպորդ ասում ես, բռա՛տ, քեզի ինչ ա պետք, անում եմ…»: Չարբախցի Գեղամ՝ «Ֆյսո, ցավդ տանեմ, մենք լխկելու ենք դրան, ընգե՛ր, պա լյուբոյ տփելու ենք, ընգե՛ր… Մենակ էնքան բանի հմար, որ հենց ինքը՝ Մուշոն ա ասե Ռուբոյին՝ էսի ինքնասիրության հարց  ա դառնում, Գեղամին տենալու ունեմ… Մեռնեմ ջանիդ, իմացի՝ մենք կյանքում իրար հետ ենք, դու իմ ախպերն ես, Ա՛լ ջան, ես քու ցավը տանեմ… Դրա վժժունը հանելու ենք, ընգե՛ր, դրա էլ, Ճվճվի էլ… Այ էդ ձև տփելու ենք, Ա՛լ ջան… Տիզի պես կպել ենք, ընգե՛ր… Էդրան պոկվել չկա, ցավդ տանեմ, դրան լխկելու ենք…»: Նորատուսցի Ալիկ՝ «Գեղա՛մ, բայց ծեծելուց ասում ես՝ ընենց ծեծեն, սաղ ջարդեն, էլի… Բայց ասա՝ բիտեքով, ախպե՛ր…»: Չարբախցի Գեղամ՝ «Հա, մերը կամ դուբինկայա կամ լապատկի կոթ…»: Նորատուսցի Ալիկ՝ «Բիտեքով ասա ոտները ջարդեք…»: Չարբախցի Գեղամը՝ Բդոյին. «Էտի (Մուշեղը) մեռածի նման մարդ ա, թև-ոտը ջարդել ենք… Հենց էդ բ…-ը ընգած տեղը խփեց… ընգած տեղը զենքով ա խփե… Ոնց որ իմ ջահելներից մեկը մահացել ա… Չեմ ուզում հավատամ…»: Նորատուսցի Ալիկը՝ Չարբախցի Գեղամին. «Քանի՞ հոգով էին դրանք էկե»: Չարբախցի Գեղամ՝ «Մի սուրու… Մի 25 հոգի… Դուսն էին… Սաղին հանել էինք դուս… Էս Վիրաբը որ հելավ, սաղ հելան… Էդ բանը մնաց (Մուշեղը)… Էդրան ես տվի ու՝ տվին, ախպե՛ր, տվին… Ես տվի ու գնաց կաշը, էլի… Էս բ…-ը փախավ դռան յան ու վրից հանեց (զենքը)… Տենց մեր էդ ջահելը վարի գնաց…»: Նորատուսցի Ալիկ՝ «Շնական տասովկայա ըլնելու… Սաղին հասկացրու, որ դուք իրան (Մուշեղին) չեք ծեծե դեմից… Շներին պդի չասվի՝ դեմից ծեծել եք, ընգե՛ր, ձեր վրեն որ չմնա թեման…»: Չարբախցի Գեղամ՝ «Էտի (Մուշեղը) ոնց որ չկա, Ա՛լ…»: Շարունակությունն՝ այստեղ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր