00:00:00

Առողջ սնունդ, ֆիզիկական ակտիվություն․ օգտակար խորհուրդներ՝ Արսեն Թորոսյանի դուստր Նարեից (տեսանյութ)

17:25, 02 հունվար 2019

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը դստեր հետ ուղեւորվել է Ծաղկաձոր եւ ճանապարհին ուղիղ եթերով օգտակար խորհուրդներով են կիսվել։ Նա հայտնել է, որ ինքն ու դուստրը՝ Նարեն,  գնում են դահուկ վարելու։ Նարեն իր հերթին մի քանի օգտակար օգտակար խորհրդով է կիսվել։ Նա նշել է, որ պետք է սնվել առողջ, տապակած մթերք չուտել, խուսափել կարտոֆիլի ֆրիից։ Ասել է, որ քաղցրավենիք ցանկալի է ուտել օրական մեկ անգամ։ Նարեն նաեւ ֆիզիկական ակտիվության կարեւորության մասին է խոսել, կոչ է արել ծնողներին զբաղվել երեխաների ֆիզիկական դաստիարակությամբ։ Անդրադառնալով խմիչքին՝ Նարեն ասել է, որ եթե ինչ-որ տեղ եք գնացել, հայրիկը խմել է, ապա մեքենան պետք է մայրիկը վարի, քանի որ չի կարելի խմած վիճակում նստել ղեկին։ Նա նաեւ կոչ է արել չծխել, քանի որ այն վատ երեւույթների է հանգեցնում։ Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/2163528427243599/  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր