00:00:00

Վարդենյաց լեռնանցքը բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով փակ է

21:46, 01 հունվար 2019

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 1-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով փակ է: ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական եւ օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am, ինչպես նաեւ www.ard.am), այնպես էլ նախարարությունում շուրջօրյա գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր