00:00:00

Ինչի է հանգել Ելքը. մանրամասնում է Փաշինյանը

00:48, 14 մարտ 2018

«Մենք ճանապարհային քարտեզը շատ մանրամասն ենք քննարկում, ամեն դետալները բուռն քննարկման առիթ ենք դարձնում: Այդ քարտեզի շուրջ կան առաջարկներ, և մենք որոշեցինք վերջնական որոշումից առաջ այդ առաջարկները քննարկել, ի վերջո, գալ վերջնական եզրակացության»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նշենք, որ այսօր դաշինքում քննարկվել էր, թե ինչպես են պայքար տանելու Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու դեմ: Ինչ վերաբերում է Ազատության հրապարակ գործուղվելու շուրջ տարաձայնություններին, Փաշինյանը շեշտեց.  «Մենք ոչ թե քննարկում ենք տարաձայնություններն ինչի մասին են, այլ դրանք հաղթահարելու հարցը։ Եւ այնտեղ, որտեղ կա տարընթերցում, փորձում ենք  այդ հարցերը քննարկել»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր