00:00:00

Հայ-ադրբեջանական սահմանագոտում անցկացվել է հերթական դիտարկումը

21:40, 22 փետրվար 2018

Փետրվարի 21-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվել է հերթական դիտարկումը: Սահմանագոտու հայկական կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի դաշտային օգնականներ Գենադի Պետրիկան և Օգնեն Յովիչը: Սահմանային դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Ռելիեֆային բարդ պայմաններից ելնելով` կողմերի միջև տեսադիտարկում ապահովել հնարավոր չի եղել և դիտարկումն իրականացվել է ըստ կողմնորոշիչ ուղղությունների տեղեկություններ փոխանակելու միջոցով: Սահմանային դիտարկման շրջանակում կայացել է նաև ճեպազրույց, որի ընթացքում ԵԱՀԿ պաշտոնյաներին է ներկայացվել հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31