00:00:00

Բելգրադում չորրորդ շաբաթն է՝ շարունակվում են բողոքի ցույցերը կառավարության դեմ

01:03, 31 դեկտեմբեր 2018 Աշխարհ

Բելգրադում չորրորդ շաբաթն է շարունակվում են բողոքի ցույցերը կառավարության դեմ: Մոտ 25 հազար մարդ մասնակցել է բողոքի երթին Սերբիայի մայրաքաղաքի կենտրոնում, հաղորդում է DW-ն: Ակցիայի կազմակերպիչներն են ընդդիմադիր կուսակցությունների միավորումը, որում ներառված են ինչպես ծայրահեղ ձախ, այնպես էլ ծայրահեղ աջ քաղաքական ուժերը: Միեւնույն ժամանակ AFP-ն տեղեկատվական գործակալության թղթակիցը նշել է, որ ցույցի ժամանակ քաղաքական որեւէ կուսակցության խորհրդանիշներ չեն նկատվել: Բողոքի ցույցի մասնակիցների ձեռքին եղել են պաստառներ այնպիսի կարգախոսերով, ինչպիսիք են «Վուչիչը գող է», «Հերիք է ստել», «Ես չեմ լռելու»: Ցուցարարները դժգոհություն են հայտնել կառավարության եւ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի վարած քաղաքականության վերաբերյալ. Վուչիչին մեղադրում են, մասնավորապես, քննադատների նկատմամբ ագրեսիվ հռետորության մեջ, որն ստեղծում է երկրում անհանդուրժողականության մթնոլորտ: Բելգրադում զանգվածային բողոքի ցույցերի ալիքը բարձրացել է դեկտեմբերի 8-ին, երբ ակցիայի անցկացման պատճառ էր Ձախակողմյա կուսակցության առաջնորդ, ընդդիմադիր Բորկո Ստեֆանովիչի դաժան ծեծը, որը տեղի էր ունեցել նոյեմբերի 23-ին Սերբիայի հարավում գտնվող Կրուշեվաց քաղաքում: Քաղաքական գործչին հարվածներ էին հասցրել մետաղյա ձողով, ինչի հետեւանքով նա ծանր վնասվածքներ էր ստացել: Բողոքի այս ցույցերն ամենանշանակալին են 2017 թվականի գարնանից ի վեր, երբ Վուչիչի՝ որպես նախագահ ընտվելու դեմ ի նշան բողոքի Սերբիայի փողոցներ էին դուրս եկել տասնյակ հազարավոր երիտասարդներ: Բողոքի հաջորդ ակցիան նախատեսվում է 2019 թվականի հունվարի 16-ին՝ սերբական քաղաքական գործիչ, Կոսովոյի սերբերի առաջնորդներից մեկի՝ Օլիվեր Իվանովիչի սպանության տարելիցի օրը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր