00:00:00

Պուտինի ուղերձը՝ ՀՀ նախագահին եւ վարչապետին

20:32, 30 դեկտեմբեր 2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ամանորի եւ Սուրբ Ծննդի առիթով շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այդ մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը: Ռուսաստանցի առաջնորդն ընդգծել է, որ հայ-ռուսական երկկողմ հարաբերությունները հիմնված են բարեկամության բազմադարյա ավանդույթների, մշակութային եւ հոգեւոր մտերմության վրա: Պուտինը վստահություն է հայտնել, որ հետագայում եւս դաշնակցային կապերը կամրապնդվեն, եւ Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ կշարունակվի կառուցողական փոխգործակցությունը եւ գործընկերային համագործակցությունը եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակում, ինչը լիարժեքորեն բխում է երկու պետությունների եղբայրական ժողովուրդների շահերից եւ ընթանում է տարածաշրջանային կայունության եւ անվտանգության ապահովման հունով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր