00:00:00

Եղանակը կտաքանա 2-3 աստիճանով, դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ին սպասվում է ձյուն

19:23, 30 դեկտեմբեր 2018

 Հայաստանի տարածքում դեկտեմբերի 30-ի ցերեկը, հունվարի 2-4-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Քամին կլինի հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 30-ից հունվարի 1-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում դեկտեմբերի 30-ի ցերեկը, հունվարի 2-4-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր