00:00:00

Մոսկվան և Անկարան հաստատել են Սիրիայի տարածքային ամբողջականության հանդեպ իրենց հարգանքը․ Լավրով

00:48, 30 դեկտեմբեր 2018 Աշխարհ

Ռուսաստանը և Անկարան Մոսկվայում բարձր մակարդակով հանդիպման ժամանակ հաստատել են Սիրիայի տարածքային ամբողջականության հանդեպ իրենց հարգանքը։ Այս մասին շաբաթ օրը բանակցություններից հետո հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է ԱՄՆ-ի հեռանալուց հետո Սիրիայում իրավիճակի հարցը։ Լավրովի խոսքով՝ Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնության են եկել Սիրիայից ԱՄՆ զորքերի հեռանալուց հետո երկրում ռազմական ներկայացուցիչների համակարգման շուրջ։ «Բնականաբար, մենք հատուկ ուշադրության արժանացրինք նոր հանգամանքները, որոնք առաջացել են զորքերը դուրս բերելու ԱՄՆ հայտարարությունից հետո»,- ասել է նախարարը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր