00:00:00

«Պարոն Վանեցյան, բարի եղեք, հրաժարվեք և ետ վերադարձրեք նվերը»

18:22, 29 դեկտեմբեր 2018

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը սոցցանցի իր էջում գրառում է արել՝ դիմելով ԱԱԾ պետ Ա. Վանեցյանին: «Այսպիսով, այլևս հաստատված համարենք, որ ԱԱԾ-ի պետին ծառայողական օգտագործման մեքենա է նվիրել 1/ մասնավոր ֆիման, 2/ ֆիրմայի սեփականատերերից է նաև ԱԱԾ-ի պետի հայրը: Ուրեմն նման նվիրատվությունը հանդիսանում է ակնհայտ կոռուպցիոն ռիսկեր պարունակող՝ իր բովանդակությամբ: Պաշտոնատար անձը նման նվեր չի կարող ստանալ մասնավոր կազմակերպության կողմից, անկախ որևէ հիմնավորումից: Պաշտոնատար անձի անվտանգության համար, ելնելով նրա պարտականությունների անխափան կատարման անհրաժեշտությունից, պետք է միջոցներ հատկացնել հանրային միջոցներից: Իսկ նման դեպքում, պետք է որ հիմնավորումները լինեն ոչ թե ենթադրյալ, այլ փաստարկված, որը մասնավոր հիմնարկի կողմից նվեր տալու դեպքում չի ներկայացվում որևէ տեղ, որևէ մարմնի: Երկրորդ, նվեր տված ֆիրման ակնհայտ ստանում է, հանրային ընկալման տեսակետից, ավելի արտոնյալ կարգավիճակ, որն ուղղակի անվստահություն է առաջացնում պետական և հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների նկատմամբ: Եվ վերջապես, պարոն Վանեցյան, բարի եղեք, հրաժարվեք և ետ վերադարձրեք նվերը մասնավոր ֆիրմային, դա անթույլատրելի է: Կոռուպցիայի դեմ պայքարը ենթադրում է բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից հակակոռուպցիոն վարքագիծ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր