00:00:00

Տոնական օրերին առանձնակի ուշադրության կենտրոնում կլինեն հանրապետական եւ մարզային նշանակության ճանապարհները. ԱԻՆ

15:30, 29 դեկտեմբեր 2018

Այսօր ուժի մեջ մտավ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանի՝ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ նախարարության ստորաբաժանումների ուժեղացված ռեժիմով աշխատանքի վերաբերյալ հրամանը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատարի անմիջական վերահսկողությամբ՝ դեկտեմբերի 29-ից հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում ապահովված կլինի շուրջօրյա ծառայություն իրականացնող ստորաբաժանումների ուժերի եւ միջոցների մշտական պատրաստությունը: Շուրջօրյա հերթապահության անխափան իրականացման վերահսկման նպատակով ստորաբաժանումներում ղեկավար կազմից նշանակվել են յուրաքանչյուր օրվա պատասխանատուներ: Կարգապահության պահպանման, ծառայության պատշաճ կազմակերպման նպատակով օրական առնվազն մեկ անգամ կկազմակերպվեն հատուկ ստուգայցեր ստորաբաժանումների տեղակայման վայրեր, միջոցներ կձեռնարկվեն ի հայտ եկած խնդիրները վերացնելու ուղղությամբ: Ուժեղացվել է հսկողությունը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ մշակութային օբյեկտներում կազմակերպվող տոնական միջոցառումների ժամանակ հրդեհային անվտանգության պահանջների կատարման նկատմամբ։ ԱԻՆ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարության կողմից կանոնակարգվել է արտակարգ դեպքերի, պատահարների դեպքում ենթակա ստորաբաժանումների համապատասխան պաշտոնատար անձանց դեպքի վայր մեկնելու եւ համապատասխան գործառույթներ իրականացնելու հատուկ գործընթացը: Տոնական օրերին առանձնակի ուշադրության կենտրոնում կլինեն հանրապետական եւ մարզային նշանակության ճանապարհները: ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատարի հրամանով դեկտեմբերի 27-ից ՀՀ Սյունիքի, Գեղարքունիքի եւ Արագածոտնի մարզերում տեղակայվել են ժամանակավոր հենակետեր՝ ավտոճանապարհներին ձնաբքի ժամանակ մարդկանց եւ տրանսպորտային միջոցներն անվտանգ տարածք տեղափոխելու եւ առաջին օգնություն ցուցաբերելու նպատակով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր