00:00:00

6 մլրդ 504 մլն դրամ վերադարձվեց պետությանը․ Արեն Մկրտչյան

14:59, 29 դեկտեմբեր 2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով օգնական Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «6 մլրդ 504 մլն դրամ (13.5 մլն դոլար) վերադարձվեց պետությանը։ Ինչպես արդեն տեղեկացրել եմ, ս․թ․ հուլիս ամսին Ազգային անվտանգության ծառայությանը փոխանցել եմ տվյալներ և փաստաթղթային հիմքեր, որի հիման վրա օգոստոսի 6-ին ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՊՆ-ում առանձնապես խոշոր չափի ենթադրյալ յուրացումների հետ կապված։ Քրեական գործով իրականացված լայնածավալ և բազմաթիվ քննչական գործողությունների արդյունքում հիմնավորվել է մատակարար կազմակերպությունների կողմից պետությանը 7.682.823.409 ՀՀ դրամի չափով վնաս պատճառելու հանգամանքը, որից 2018 թվականի դեկտեմբերի 24-ի դրությամբ որպես մասնակի հատուցում ՀՀ պետբյուջե է վերականգնվել 6.504.097.081 (13.5 մլն ԱՄՆ դոլար) ՀՀ դրամ, այսինքն՝ 84.65 տոկոսը, իսկ մնացորդի մասով կատարվում է պայմանագրերով նախատեսված ապրանքների մատակարարում: Հիշեցնեմ՝ նախաքննությամբ պարզվել էր, որ ՀՀ-ում գործող շուրջ 10 առևտրային ընկերություններ 2009-2017 թվականների ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության հետ կնքված պայմանագրերով հանձն են առել բանակի կարիքների համար մատակարարել շուրջ 10 միլիարդ ՀՀ դրամ արժեքով տարատեսակ ապրանքներ և սպառազինություն, սակայն պայմանագրային ժամկետներն էականորեն խախտելով, առանց հիմնավոր պատճառների, մատակարարումներն չեն իրականացրել, կամ մատակարարել են պայմանագրերում նախատեսվածից իրականում ցածր արժեք ունեցող, անորակ ապրանքներ։ Ամիսներ շարունակ կատարած անմնացորդ աշխատանքի և համագործակցության համար շնորհակալ եմ ԱԱԾ քննչական վարչությանն ու կառույցի ղեկավարին՝ ի դեմս ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի, ՊՆ աշխատակիցներին ու կառույցի ղեկավարին՝ ի դեմս նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի և բոլոր նրանց, ովքեր նպաստել են այս լայնածավալ աշխատանքում հաջողելուն։ Կոռուպցիայի դեմ պայքարը շարունակվում է։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր