00:00:00

Հրապարակ». Փաշինյանը ՔՊ վերնախավին հորդորել է Ամանորի տոներն անցկացնել Հայաստանում. հետ են տվել տոմսերը

13:18, 29 դեկտեմբեր 2018 Մամուլ

Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական եւ «Քաղպայմանագրի» վերնախավին Նիկոլ Փաշինյանը հորդորել է ամանորյա տոներն անցկացնել Հայաստանում։ Սակայն նրանց մեջ եղել են մարդիկ, ովքեր արդեն տոմսեր են գնել, հյուրանոցներ ամրագրել եւ ստիպված են եղել հրաժարվել վաղօրոք նախատեսված ուղեւորություններից։ Նրանք ետ են վերադարձրել տոմսերը, չեղարկել ամրագրումները, որոշ գումարներ կորցրել։ Փաշինյանը՝ ինքը, դեկտեմբերի 31-ին լինելու է Հանրապետության հրապարակում, ապա տարեմուտը նշելու է կառավարական ամառանոցում՝ ընտանիքի հետ։ Նա թերեւս կարծում է, որ նորաթուխ իշխանությունը պետք է համեստ կենցաղի օրինակ ցույց տա»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր