00:00:00

ԵՊՀ ռեկտորը հայտնեց Պետական վերահսկողական ծառայությանը դատի տալու մտադրության մասին

03:11, 29 դեկտեմբեր 2018

Պետական վերահսկողական ծառայությունը (ՊՎԾ) Երևանի պետական համալսարանում իրականացված ուսումնասիրությունների ընթացքում ստուգել է ավելի քան 9.5 միլիարդ դրամի ֆինանսական գործունեություն: Այս մասին Մայր բուհում հրատապ ասուլիսի ժամանակ հայտարարեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Նրա խոսքով՝ ՊՎԾ-ն փորձել է պղտոր ջրում ձուկ որսալ և ամեն ինչ անում է միտումնավոր: «Այդ ապատեղեկատվությունը շեղում է հասարակության ուշադրությունը՝ ԵՊՀ-ին հանիրավի թիրախ դարձնելով: Արդեն հինգ ամիս է, այս տարվա հուլիսի 30-ից, ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը համալսարանում իրականացնում է լայնամասշտաբ, նախադեպը չունեցող ստուգումներ: Օրենքով այդ ստուգումների ժամկետները սահմանափակ պետք է լինեն, խախտվել է ժամկետների մասին օրենքի դրույթը, կոպտորեն խախտվել են ՊՎԾ մասին օրենքի 3-րդ և 4-րդ կետերը»,-ասաց նա՝ հավելելով, որ ուսումնասիրությունների արդյունքների բացատրությունների մեծագույն մասն ակնհայտ փիլիսոփայելու միտում ունեցող պնդումներ են և կապ չունեն իրականության հետ: Արամ Սիմոնյանը նշեց, որ օգոստոսին, երբ համալսարանի կոլեկտիվը մեկնել է արձակուրդի, նրանք բուհից կրիչներով ստացել են այն բոլոր փաստաթղթերը, որոնք ավելի վաղ պահանջել էին: «Մենք ստուգման համար տրամադրել էինք բոլոր փաստաթղթերի պատճենները: Այսպիսով` վերահսկողական ծառայությունը թույլ է տվել օրենքի կոպիտ խախտում և այդ խախտումներից հիմնականն այն է, որ ստուգումները դեռ չավարտված, ՊՎԾ ղեկավարը հանդես է գալիս հայտարարությամբ, բացարձակ չհիմնավորված խոսելով 800 միլիոն դրամի չարաշահումների մասին: Մենք իրավական գնահատականի պահանջով դատի ենք տալու ծառայությանը՝ մեր բարի համբավը վերականգնելու նպատակով»,-նշեց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր