00:00:00

Ռուսական կողմում կան կուտակված 906 մարդատար, 109 բեռնատար ավտոմեքենաներ և 5 ավտոբուս

02:07, 29 դեկտեմբեր 2018

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին ժամը 22:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Քեթիի ոլորաններում, Ալագյազ-Արթիկ, Ապարան-Արագած, Ապարան-Քուչակ, Լանջիկ-Մաստարա և Գյումրի-Վարդաբլուր-Աշոցք ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Գեղարքունիքի, Վայոց ձորի  և Սյունիքի մարզերում, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված 906 մարդատար, 109 բեռնատար ավտոմեքենաներ և 5 ավտոբուս: Լարսի անցակետն այսօր չի բացվելու:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր