00:00:00

Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի հայեցակարգ. Պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց

21:39, 28 դեկտեմբեր 2018

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի հայեցակարգ՝ արտահերթ զեկույցի ձեւով: Համակողմանի ուսումնասիրության եւ հատուկ սկզբունքներով մշտադիտարկման է ենթարկվել քրեակատարողական հիմնարկներում առկա քրեական ենթամշակույթը եւ դրա ազդեցությունն ազատությունից զրկված անձանց միջեւ հարաբերությունների եւ քրեակատարողական համակարգի վրա: Հայեցակարգը նպատակ է հետապնդել վեր հանել այդ հիմնարկներում քրեական ենթամշակույթի գոյության բարենպաստ պայմանների բացառման, ենթամշակույթի ազդեցության նվազեցման եւ դրա տարածման կանխարգելման հնարավոր ուղիները, ներկայացնել խնդիրների լուծմանն ուղղված համալիր առաջարկություններ: Հայեցակարգը եւ դրա հիմքում ընկած ուսումնասիրությունները վերաբերում են հետեւյալ հիմնական հարցերին. ազատությունից զրկելը՝ որպես բացառիկ միջոց, քրեակատարողական համակարգում հաստիքների համալրում, քրեակատարողական ծառայողների պատշաճ սոցիալական եւ այլ երաշխիքներ, ազատությունից զրկված անձանց հետ տարվող աշխատանքներ, ազատությունից զրկված անձանց կրթություն եւ զբաղվածություն, քրեակատարողական հիմնարկներում պահման պայմաններ: Հետապնդվող նպատակներին հասնելու համար զեկույցում տեղ են գտել անմիջական լուծում պահանջող ինչպես գործնական, այնպես էլ օրենսդրական համալիր առաջարկներ: Ձեւակերպված առաջարկներն ունեն մշակվածության բարձր աստիճան եւ կարող են ունենալ անմիջական կիրառություն: Կարեւորում ենք այս հարցերում Արդարադատության նախարարության դիրքորոշումը եւ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ ձեւավորված համագործակցության որակը: Հայեցակարգը մշակվել է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության եւ «Միջազգային բանտային բարեփոխումներ» միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակում։ Հայեցակարգը հասանելի է հետեւյալ հղումով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր