00:00:00

Բակո Սահակյանը 1,5 տասնյակ օրենք է ստորագրել, այդ թվում «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը

21:00, 28 դեկտեմբեր 2018

Արցախի նախագահ Բակո Սահակյանը շուրջ 1,5 տասնյակ օրենքներ է ստորագրել: Արցախի նախագահի մամուլի գրասենյակից   հայտնում են, որ ստորագրվել են, մասնավորապես, հետեւյալ օրենքները. - «Դիվանագիտական ծառայության մասին»٫ - «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին»٫ - «Հարկային եւ այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին»٫ - «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»٫ - «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին»٫ - «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»٫ - «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»٫ - «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»٫ - «Արտոնագրային վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»٫ - «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»٫ - «Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»٫ - «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին»٫ - «Տեղական ինքնակառավարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»٫ - «Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետության տոների եւ հիշատակի  օրերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»٫ - «Արցախի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»٫ - «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»٫ - «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», - «Քաղաքացիական պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր