00:00:00

ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանը՝ Չեխիայում ՀՀ դեսպան

20:38, 28 դեկտեմբեր 2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանը նշանակվել է Չեխիայում ՀՀ դեսպան: Համապատասխան հրամանագրում ասվում է. Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Աշոտ Հովակիմյանին նշանակել Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Պրահա)»: Մեկ այլ հրամանագրով Տիգրան Սեյրանյանը հետ է կանչվել Չեխիայի Հանրապետությունում եւ Սլովակիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր