00:00:00

Նախագահի հրամանագրով Տիգրան Սեյրանյանը նշանակվել է Ուկրաինայում ՀՀ դեսպան

20:17, 28 դեկտեմբեր 2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Տիգրան Սեյրանյանը նշանակվել է Ուկրաինայում ՀՀ դեսպան: Համապատասխան հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Տիգրան Սեյրանյանին նշանակել Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Կիեւ)»: Մեկ այլ հրամանագրով Տիգրան Սեյրանյանը հետ է կանչվել Չեխիայի Հանրապետությունում եւ Սլովակիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից: Նշենք, որ երկար տարիներ Ուկրաինայում ՀՀ դեսպանի պաշտոնը զբաղեցնում էր Անդրանիկ Մանուկյանը: Նա սեպտեմբերի 3-ին հետ էր կանչվել այդ պաշտոնից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր