00:00:00

Վարդենյաց լեռնանցքը փակ է. Գյումրիում, Աշոցքում եւ Ամասիայի տարածաշրջանում բուք է

10:07, 28 դեկտեմբեր 2018

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին ժամը 08:50-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Դժվարանցանելի են  Սպիտակի ոլորանները, Սոթք-Քարվաճառ եւ Ստեփանավան-Օձուն ավտոճանապարհները: Ալագյազ-Արթիկ, Ապարան-Արագած, Ապարան-Քուչակ, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կոտայքի մարզի Հրազդան, Սյունիքի մարզի Գորիս, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս քաղաքներում, Արագածի եւ Եղվարդի տարածաշրջաններում, Աբովյան-Չարենցավան, Վեդի-Արարատ, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհներին առկա են տեղումներ ձյան տեսքով: Ապարան-Քուչակ, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհներին, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Աշոցք գյուղում եւ Ամասիայի տարածաշրջանում  բուք է: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր