00:00:00

Հայաստանը՝ ռուս զբոսաշրջիկների համար անվտանգ երկրների շարքում

03:36, 28 դեկտեմբեր 2018 Աշխարհ

Ռուսաստանի զբոսաշրջային ոլորտի փորձագետները կազմել են ռուս զբոսաշրջիկների համար անվտանգ երկրների ցանկը 2018-2019 տարիներին ճանապարհորդելու համար: Rusarminfo-ի հաղորդմամբ՝ ցանկում ընդգրկվել է նաև Հայաստանը: «Ամենից անկանխատեսելի վայրերում տեղի են ունենում ահաբեկչական հարձակումներ, ջրհեղեղներ, ցունամի, բնական աղետներ և այլն: Այդ պատճառով խոսել հարյուրտոկոսանոց անվտանգության մասին դժվար թե հնարավոր լինի», - հայտարարել է Ռուսաստանի տուրօպերատորերի ասոցիացիայի փոխնախագահ Վիկտոր Տոպոլկարաևը: Ռուս զբոսաշրջիկների համար անվտանգ երկրների ցանկում Հայաստանից բացի փորձագետները նշում են նաև Վրաստանը, Ադրբեջանը, Բուլղարիան, Թաիլանդը, Արաբական Միացյալ Էմիրությունները, ինչպես նաև ռուս ճանապարհորդների շրջանում մեծ հետաքրքրություն վայելող եվրոպական ուղղությունները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր