00:00:00

Վիեննայում անհայտ անձինք հարձակվել են եկեղեցու վրա

02:20, 28 դեկտեմբեր 2018 Աշխարհ

Այսօր երեկոյան անհայտ անձինք հարձակվել են Վիեննայի 21-րդ շրջանի եկեղեցու ծխականների վրա: Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը, կատարվածի հետևանքով տուժածներ կան: Ավստրիայի իրավապահ մարմինների տվյալներով՝ հարձակում իրականացնողները կողոպտել են եկեղեցու ծխականներին և փախուստի դիմել հանցագործության վայրից: Ներկա պահին քաղաքում ոստիկանական արշավ է իրականացվում: Դեպքի վայրում աշխատում է օպերատիվ քննչական խումբը և Վիեննայի ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումը: Մոտակա փողոցները փակվել են, ոստիկանությունը երկու հանցագործի որոնումներ է իրականացնում:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր