00:00:00

Սիրիայի հարցով ռուս և թուրք պաշտոնյանները քննարկում կանցկացնեն Մոսկվայում

01:46, 28 դեկտեմբեր 2018 Աշխարհ

[caption id="attachment_96400" align="alignleft" width="300"] SONY DSC[/caption] Թուրքիայում կայացել է իշխող  «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության կենտրոնական գործադիր խորհրդի (MYK) նիստը: Նիստի ավարտից հետո կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը հայտարարել է, որ դեկտեմբերի 29-ին Ռուսաստան է մեկնելու թուրք բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակություն: Դրա մեջ են ներառված լինելու Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ազգային հետախուզական ծառայության պետ Հաքան Ֆիդանը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը: Չելիքի հայտնած տեղեկությունը հաստատել է նաև ռուսական կողմը: Մասնավորապես, Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունից տեղեկացրել են, որ Մոսկվայում  ռուս պաշտոնյաները թուրքական կողմի հետ քննարկելու են Սիրիայի ապագայի հետ կապված հարցեր: Աղբյուրը տեղեկացնում է, որ առաջիկայում Սիրիայի հարցով կարող են հանդիպել նաև Թուրքիայի և Ռուսաստան նախագահները:
Աղբյուր`   ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր