00:00:00

Ինչ են քննարկել Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարները

17:54, 27 դեկտեմբեր 2018

Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարները քննարկել են հայ-ռուսական օրակարգի հարցերի լայն շրջանակ։ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այսօր՝ դեկտեմբերի 27-ին աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դաշնակցային հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Հիշեցնենք, որ քիչ անց Մոսկվայում կկայանա Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր