00:00:00

Դիմել եմ քաղաքապետին՝ խնդրելով քաղաքապետարանի կայքում հրապարակել այս տարվա պարգևատրումների կարգադրությունը. Խաժակյան

20:06, 27 դեկտեմբեր 2018

Այսօր դիմել եմ քաղաքապետին՝ խնդրելով կատարել օրենքի պահանջը և քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում հրապարակել այս տարվա պարգևատրումների կարգադրությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Նա, մասնավորապես, գրել է. «Ավագանու 25.12.2018թ. նիստին այս խնդրի վերաբերյալ հարցադրում կատարելուցս հետո կարգադրության մի մասը հետին ամսաթվով հրապարակվեց, սակայն բաց թողնվեց ամենակարևորը՝ հավելվածը, որտեղ երևում է, թե աշխատակազմի որ աշխատակիցը որքան պարգևատրում է ստացել: Ինչպես կարող եք տեսնել հրապարակված նկարներում նախկինում մշտապես հավելվածը հրապարակվում էր: Սույնով կրկին դիմում եմ քաղաքապետին՝ խնդրելով 21.12.2018թ. համապատասխան կարգադրությունը պատշաճ կերպով հրապարակել, քանզի օրենքով նախատեսված մեկ շաբաթյա ժամկետն ավարտվում է»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր