00:00:00

Էրիկ Գրիգորյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

18:35, 27 դեկտեմբեր 2018

Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել՝ հրաժարվելով պատգամավորական մանդատից: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Էրիկ Գրիգորյանը։ Նա միեւնույն ժամանակ նշեց, որ հստակ որոշում էլ չկա, որ նա կշարունակի պաշտոնավարել որպես նախարար: Հարցին, թե ինչու է մանդատից հրաժարվել,  վստահ չլինելով, որ նախարար կմնա, Գրիգորյանն ասաց. «Դա էական չէ, դա թիմով ենք որոշում՝ ով որտեղ է աշխատում, էնտեղ, որտեղ  որ ես աշխատում եմ, իմ գործն անում եմ, մնացածը թիմով կորոշենք»: Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ ինքն ավելի հակված է գործադիրում աշխատելու: Հարցին, թե Նիկոլ Փաշինյանի կողմից գնահատական եղել է իր աշխատանքին, Էրիկ Գրիգորյանն ասաց, որ այդ մասին չեն խոսել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր