00:00:00

Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից ձկան խավիարի ու պանրի ներմուծումը

18:01, 27 դեկտեմբեր 2018 Աշխարհ

Ռուսաստանի անասնաբուժական ու ֆիտոսանիտարական գործակալությունը («Ռոսսելխոզնադզոր») սահմանափակումներ է մտցրել մի շարք պետություններից որոշակի ապրանքատեսակների ներմուծումների համար, և այդ երկրների շարքում է նաև Հայաստանը։ Հայկական երեք ընկերության արտադրանքի ներմուծումն արգելվել է պահանջներին չբավարարելու պատճառով։
  • Դեկտեմբերի 30-ից ժամանակավորապես արգելվում է Հայաստանում գրանցված «Ֆիշարտ» ընկերության արտադրանքի ներմուծումը Ռուսաստան, քանի որ այդ ընկերության ձկան խավիարի մեջ դրոժներ են հայտնաբերվել։
  • Ուժեղացված լաբորատոր հսկողություն է սահմանվում Հայաստանում գրանցված «Ռիչ Ֆուդ» ընկերության արտադրանքի վրա, քանի որ ընկերության արտադրած պանրի մեջ հայտնաբերվել են աղիքային ցուպիկի բակտերիաներ։
  • Նույնպիսի ուժեղացված լաբորատոր հսկողություն է սահմանվում նաև Հայաստանում գրանցված «Թրեյդինգ հաուս Խավիարոֆֆ» ընկերության արտադրանքի նկատմամբ, քանի որ այդ ընկերության արտադրած ձկան խավիարը չի համապատասխանում բակտերիոլոգիական պահանջներին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր