00:00:00

«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նորընտիր տնօրենը կրկին քաշքշուկի մեջ է ընկել. «Հրապարակ»

13:17, 27 դեկտեմբեր 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. ««Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նորընտիր տնօրեն Արման Հովակիմյանը կրկին քաշքշուկի մեջ է ընկել՝ ԲԿ-ին կից տներից մեկի սեփականատերը բողոք է գրել ոստիկանություն` ԲԿ-ին նվիրած համակարգիչների` հիվանդանոցի գազի գծից օգտվելու մասին: Վերջերս էլ հիվանդանոցի սրտաբանական բաժանմունքի վարիչն է դատի տվել, քանի որ տնօրենը նոր աշխատող է ընդունել` Պավել Մատինյանին, որին ներկայացնելիս ասել է` ծանոթացեք, ձեր բաժանմունքի ապագա վարիչն է, և պահանջել է Սուսաննա Սիմոնյանին ազատվելու դիմում գրել: Ըստ աշխատակիցների, նոր մասնագետը, առանց հրամանի, դեղատոմսերի տակ դրել է իր ստորագրությունը, այդ թվում` նարկոտիկների: Սիմոնյանը դիմել է իրավապահներին: Մենք կապվեցինք նրա հետ, բայց նա հրաժարվեց խոսել, ասաց՝ եթե կարիք ունենար հրապարակայնացնել, անձամբ կնախաձեռներ․ «Այս պահին խորհրդակցում եմ իրավապահների հետ»»:  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր