00:00:00

ԿԸՀ-ն դեռեւս պատգամավորների կողմից ինքնաբացարկի դիմումներ չի ստացել. 2 օրից պատգամավորների կազմը պարզ կլինի

23:08, 26 դեկտեմբեր 2018

Դեկտեմբերի 21-ին ավարտվել է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները բողոքարկելու համար սահմանված ժամկետը, իսկ մինչեւ դեկտեմբերի 28-ը ժամը 18.00-ին ընտրված պատգամավորները կարող են ինքնաբացարկի դիմումներ ներկայացնել ԿԸՀ: ԿԸՀ նխագահ Տիգրան Մուկուչյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ այս պահի դրությամբ դեռեւս  ինքնաբացարկի որեւէ դիմում իրենք չեն ստացել: Հարցին, թե երբ կնշանակվի ԱԺ առաջին նիստի օրը, նա պատասխանեց, որ այդ մասին կկարողանան հստակ ասել դեկտեմբերի 28-ի երեկոյան, երբ պարզ կլինի, թե ինքնաբացարկի որքան դիմում են ստացել: Նման դիմումների առկայության դեպքում՝ ԿԸՀ-ն համապատասխան որոշումներ կկայացնի, կկազմի արձանագրություն մանդատներ տրամադրելու մասին: «Մենք առաջարկել ենք, որ մինչեւ դեկտեմբերի 28-ը ներկայացնեն ինքնաբացարկների դիմումները, որպեսզի հասցնենք ամփոփել դրանք»,-ասաց Մուկուչյանը: ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակ Իվետա տոնոյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ այս պահի դրությամբ իրենք ինքնաբացարկի դիմումներ չեն ներկայացրել: «Լուսավոր Հայաստանը» եւս ինքնաբացարկներ չի ներկայացրել եւ մտադիր էլ չէ ներկայացնելու: Իսկ ահա «Իմ քայլը» դաշինքից ինքնաբացարկներ անպայման կլինեն, քանի որ մի շարք թեկնածուներ աշխատանքի կանցնեն գործադիրում: Ըստ մամուլի տեղեկությունների, մասնավորապես, փոխվարչապետի պաշտոնակատար  Տիգրան Ավինյանը, Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը, ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ հարությունյանը, Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, ինչպես նաեւ մպատգամավոր ընտրված բոլոր մարզպետները կվերանշանակվեն իրենց պաշտոններում, ինչը նշանակում է, որ ինքնաբացարկի դիմումներ կներկայացնեն ԿԸՀ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր