00:00:00

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. տեղ-տեղ մերկասառույց է

21:24, 26 դեկտեմբեր 2018

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ին ժամ 20:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Ալագյազ-Ծիլքար և Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Շիրակի մարզի գրեթե ողջ տարածքում առկա են տեղումներ ձյան տեսքով: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր