00:00:00

Սիրիայի տարածքին Իսրայելի հարվածները կոպտորեն խախտում են հանրապետության ինքնիշխանությունը. ՌԴ ԱԳՆ

22:10, 26 դեկտեմբեր 2018 Աշխարհ

Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից Դամասկոսի արվարձաններին հասցված հարվածները Սիրիայի ինքնիշխանության եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի կոպիտ խախտում են: Այդ մասին ասված Է ՌԴ ԱԳ նախարարության՝ դեկտեմբերի 26-ին հրապարակված հաղորդագրության մեջ: «Մեզ շատ լրջորեն մտահոգում Է ինչպես հարվածներ հասցնելու բուն փաստը, այնպես Էլ այն, թե ինչպես են դրանք իրականացվել: Առկա Է Սիրիայի ինքնիշխանության եւ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերի, ներառյալ 1701 բանաձեւի, դրույթների կոպիտ խախտումը»,-ընդգծել են դիվանագիտական գերատեսչությունում: «Ուշադրություն Է գրավում այն, որ ավիահարվածներն իսրայելական օդուժի կողմից հերթական անգամ իրականացվել են ՝ Դամասկոսի եւ Բեյրութի օդանավակայաններ վայրԷջքի ուղեւորվող քաղաքացիական ինքնաթիռների «պաշտպանության ներքո»,- հավելել են նախարարությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր