00:00:00

Արցախի ՊԲ հրամանատարի ղեկավարությամբ անց է կացվել ԱՀ զորահավաքային պատրաստության հարցերին նվիրված հավաք-խորհրդակցություն

17:42, 26 դեկտեմբեր 2018

Դեկտեմբերի 26-ին ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ղեկավարությամբ անց է կացվել հանրապետության զորահավաքային պատրաստության հարցերին նվիրված հավաք-խորհրդակցություն, որին մասնակցում էին ՊԲ-ի, միավորումների և զորամասերի համապատասխան ոլորտների զինվորականներ, զինկոմիսարիատների, պետական ու տեղական կառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, ռազմավարական նշանակություն ունեցող տնտեսվարող սուբյեկտների և ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ: Կարևորելով նման ձևաչափով հավաք-պարապմունքների անցկացումը՝ ԱՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը, մասնավորապես նշել է, որ տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական զարգացումներին պատշաճ կերպով դիմագրավելու և մեր ժողովրդի խաղաղ կենսագործունեությունը լիարժեք կերպով ապահովելու նպատակով անհրաժեշտ է, որպեսզի օրենքով սահմանված գործառույթները հստակորեն գիտակցի և ըստ անհրաժեշտության դրանք կիրառելու կարողություն ունենա զինված ուժերից բացի, նաև պետական կառավարման, տեղական ինքնակառավարման,  հանրային ու տնտեսական հատվածի յուրաքանչյուր կառույց և պաշտոնյա: Նշված ոլորտի հարցերին բանակի հրամանատարը առավել մանրամասն անդրադարձել է «Պետության նախապատրաստումը պաշտպանության» թեմայով դասախոսության շրջանակում` հանգամանորեն անդրադարձ կատարելով նշված խնդրի բոլոր բաղադրիչներին և դրանց իրականացման առանձնահատկություններին: Հավաք-խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև պետության պաշտպանության իրավական հիմքերին, անձնակազմի և տեխնիկայի համալրման, զորահավաքային ռեսուրսների ուսումնասիրման, հաշվառման և կցագրման հարցերին: Ներկաներին հնարավորություն է տրվել իրենց հուզող հարցերով դիմել բանակի հրամանատարությանն ու ստանալ սպառիչ պատասխաններ: Հավաք-խորհրդակցության ավարտին իմի են բերվել արդյունքները և նախանշվել հետագա աշխատանքների այն հիմնական ուղղությունները, որոնք առաջնային կլինեն նոր`2019 թվականի ընթացքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր