00:00:00

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար հստակ ժամկետներ չենք դնում». Զախարովա

20:16, 26 դեկտեմբեր 2018 Աշխարհ

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր հերթական ճեպազրույցի ժամանակ խոսել է 2019 թվականին Արցախի հակամարտության կարգավորման հեռանկարի մասին: ՌԴ ԱԳՆ խոսնակը նշել է, որ հակամարտության կարգավորման հարցն իրենք ժամանակային շրջանակի մեջ չեն դնում: «Մենք միշտ հանդես ենք եկել հակամարտության շուտափույթ կարգավորման և այդ կարգավորումն ապահովող միջոցների օգտին: Հստակ ժամկետների մասին ես կնախընտրեմ չխոսել: Պատմությունը երկարատև է, ցավոք, սա ձգձգվող հակամարտություն է: Ինչ վերաբերում է ռուսական կողմին՝ որպես (ԵԱՀԿ Մինսկի խմբի) համանախագահ և թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի հետ ընդհանուր անցյալ ու պատմություն ունեցող երկիր, մեր կողմից կարվի անհրաժեշտ ամեն բան»,- ասել է Զախարովան: Նա նաև դժվարացել է նշել, թե արդյոք Ռուսաստանը հանդես կգա որպես 2019-ի հունվարին Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպիչ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր