00:00:00

Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. «06»-ը բախվել է հսկայական քարերին, մոտ 50 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում. կա 1 զոհ, 3 վիրավոր

15:37, 26 դեկտեմբեր 2018

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Վազ 2106 մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի Արտենի գյուղի վարչական տարածքում դեպի Արմավիր ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հսկայական քարերին և մոտ 50 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում, գրում է shamshyan.com-ը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն։ Մինչ ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել գյուղացիները, և օպերատիվ են գործել նաև Թալինի հիվանդանոցի բժիշկները։ Վիրավորներից երկուսին հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները։ Ավտոմեքենան էլ վերածվել է մետաղե ջարդոնի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր